Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Որպես օգտակար մոդել՝ սույն օրենքով սահմանված կարգով պահպանվում է նոր, ոչ ակնհայտ և արդյունաբերորեն կիրառելի այն տեխնիկական լուծումը, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես պիտույքներին, սարքերին, գործիքներին կամ դրանց մասերին, նյութին) կամ եղանակին (օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմաններ)։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Օգտակար մոդելը համարվում է ոչ ակնհայտ, եթե այն տեխնիկայի մակարդակից շատ ակնհայտորեն չի բխում տվյալ բնագավառի մասնագետի համար։»: