Հոդված 27
Հոդված 27.
Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. Իրավունքների ծագումը
1. Սույն օրենքի 16-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները ծագում են տվյալ օբյեկտը համապատասխան պետական գրանցամատյանում գրանցելու թվականից` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները։
2. Մինչև սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը չի կարող կիրարկվել օրենքով սահմանված կարգով։
3. Գյուտի հայտի հրապարակման և արտոնագիր տալու օրվանից մինչև սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակման թվականը գյուտին տրվում է նախնական պահպանություն, որի ընթացքում արտոնագրատերը չի կարող օգտվել առանց իր թույլտվության երրորդ անձանց կողմից տվյալ գյուտի օգտագործումն արգելելու իրավունքից, սակայն արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումից հետո արտոնագրատերը կարող է համապատասխան հատուցում պահանջել այդպիսի օգտագործման համար։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախնական պահպանությունը կիրառվում է նաև մինչև հայտի հրապարակումն ընկած ժամանակահատվածի համար, երբ գյուտն օգտագործող երրորդ անձը տեղեկացված է տվյալ գյուտի հայտի ներկայացված լինելու և դրա բովանդակության մասին։
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը միկրոօրգանիզմներին վերաբերող գյուտերի նկատմամբ կիրառվում են այն թվականից, որից սկսած տվյալ միկրոօրգանիզմը հասարակության համար դարձել է մատչելի։
6. Օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների նկատմամբ բացառիկ իրավունքները գործում են սույն հոդվածի 1-ին մասում նշված թվականից, քանի դեռ ապացուցված չէ նշված օբյեկտների արտոնագրաունակության (պահպանունակության) բացակայությունը։»։