Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 25.

Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի սկիզբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ծառայողը, որը գյուտարար կամ դիզայներ է, իր նվաճումների համար չի կարող լրացուցիչ վարձատրություն պահանջել, բացառությամբ այն դեպքերի, երբ գյուտի կամ արդյունաբերական նմուշի մեջ իր անձնական ներդրումը և գործատուի համար դրա կարևորությունն ակնհայտ են և գերազանցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանագրով նախատեսված պահանջները։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-14-րդ մասերով.

«9. Բուհական հաստատություններում կամ գիտական և գիտահետազոտական (այսուհետ՝ գիտական) կենտրոններում ուսուցման և (կամ) հետազոտական աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում դասախոսի կամ գիտաշխատողի, հետազոտողի (այսուհետ՝ գիտաշխատող) կողմից ստեղծված գյուտի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը պատկանում է տվյալ բուհական հաստատությանը կամ գիտական կենտրոնին, եթե դա նախատեսված է նրանց միջև կնքված պայմանագրով։

10. Սույն հոդվածի 9-րդ մասի պայմանների համաձայն ստեղծված ցանկացած գյուտի կամ արդյունաբերական նմուշի մասին դրա հեղինակ հանդիսացող դասախոսը կամ գիտաշխատողը պարտավոր է մեկամսյա ժամկետում ծանուցել բուհական հաստատությանը կամ գիտական կենտրոնին։

11. Դասախոսը կամ գիտաշխատողն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք ստացել է բուհական հաստատությունը կամ գիտական կենտրոնը՝ սույն օրենքով նախատեսված կարգով գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործման կամ դրա նկատմամբ իրավունքների զիջման արդյունքում։ Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են բուհական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ։

12. Բուհական հաստատությունը կամ գիտական կենտրոնը գյուտի արտոնագիր և արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը կարող է զիջել դրանց հեղինակ հանդիսացող դասախոսին կամ գիտաշխատողին՝ պահպանելով անփոխանցելի հասարակ կամ անհատույց լիցենզիայի իրավունքը։

13. Բուհական հաստատությունը կամ գիտական կենտրոնն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերում գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումից կամ դրա նկատմամբ իրավունքների զիջման արդյունքում ստացել է դասախոսը կամ գիտաշխատողը։ Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են բուհական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ։

14. Այն դեպքում, երբ դասախոսը կամ գիտաշխատողը գյուտը կամ արդյունաբերական նմուշն ստեղծում է պետական կամ մասնավոր կազմակերպության հետ պայմանագրի կատարման արդյունքում, պայմանագրում պետք է նշված լինի, թե պայմանագրի կողմերից ում է պատկանում գյուտի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։