Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Հայտատուի ծանուցումը մինչև արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը
1. Մինչև արտոնագիր (վկայագիր) տալն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշման ընդունումը պետական լիազոր մարմինը նախատեսվող մերժման մասին նախապես գրավոր ծանուցում է հայտատուին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իր նկատառումները ներկայացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում իր հավակնությունները ճշգրտելու առաջարկությամբ։
2. Արտոնագիր (վկայագիր) տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինն ընդունում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտատուի նկատառումները կամ ճշգրտումներն ստանալու օրվանից հետո, երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում։»։