Հոդված 42
Հոդված 42.
Օրենքի 70-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) «երկրորդ արտոնագրի» արտոնագրատիրոջ դիմումը լիցենզային պայմանագրի համար մերժված լինի «առաջին արտոնագրի» արտոնագրատիրոջ կամ բույսի սորտի իրավատիրոջ կողմից.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.
«5. Եթե սելեկցիոները չի կարող բույսի սորտի նկատմամբ իրավունք ձեռք բերել` առանց խախտելու ավելի վաղ առաջնություն ունեցող գյուտի արտոնագիրը, ապա կարող է դիմել արտոնագրով պահպանվող գյուտի ոչ բացառիկ օգտագործման հարկադրական լիցենզիա ստանալու համար այն ծավալով, որն անհրաժեշտ է պահպանվող բույսի սորտի օգտագործման համար։
6. Եթե կենսատեխնոլոգիական գյուտի արտոնագրատերը չի կարող գյուտն օգտագործել` առանց խախտելու բույսի սորտի նկատմամբ ավելի վաղ իրավունքը, ապա նա կարող է դիմել այդ իրավունքով պահպանվող բույսի սորտի օգտագործման հարկադրական ոչ բացառիկ լիցենզիա ստանալու համար։
7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված հարկադրական լիցենզիաները տրվում են` կիրառելով սույն օրենքի 69-71-րդ հոդվածների դրույթները մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։»։