Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Ցուցահանդեսին մասնակցելու բոլոր հրավերները, անկախ այն բանից` ուղղված են դրանք մասնակից պետություններին, թե ոչ մասնակից պետություններին, դիվանագիտական ուղիներով ուղարկվում են կազմակերպիչ երկրի կառավարության կողմից հրավիրված երկրի Կառավարության համար և հրավիրվող երկրի այլ կողմերի կողմից մասնակցության համար: Պատասխանները, ինչպես նաև չհրավիրված կողմերի` ցուցահանդեսին մասնակցելու խնդրանքներն ուղարկվում են հրավիրող կառավարությանը նույն ուղիներով: Հրավերներում պահպանվում են Գրասենյակի կողմից նախանշված ընդմիջումները և հայտարարվում է, որ խնդրո առարկա ցուցահանդեսը գրանցվել է: Միջազգային կազմակերպությունների հրավերներն ուղարկվում են անմիջապես իրենց:

2. Ոչ մի Պայմանավորվող կողմ չի կարող կազմակերպել կամ հովանավորել մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին, եթե վերը նշված հրավերները չեն ուղարկվել սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն:

3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չընդունել և չուղարկել ցուցահանդեսին մասնակցության վերաբերյալ որևէ հրավեր, լինի դա Պայմանավորվող կողմի կամ ոչ անդամ պետության տարածքում, այն դեպքում, երբ նման հրավերում վկայակոչված չեն սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն հաստատված գրանցումը կամ ճանաչումը:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է կազմակերպիչներից պահանջել չուղարկել հրավերները իր տարածքում գտնվող հասցեատերերին` բացի իրենից: Նա կարող է նաև ձեռնպահ մնալ հրավերները կամ չհրավիրված կողմերի մասնակցության հայցերն ուղարկելուց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։