Հոդված 19
Հոդված 19
1. Ազգային տաղավարում ցուցադրվող ամեն ինչ պետք է սերտորեն կապված լինի այն ցուցադրող երկրի հետ (օրինակ՝ մասնակցող կառավարության տարածքում արտադրված ապրանքներ կամ երկրի քաղաքացիների կողմից պատրաստված ապրանքներ):
2. Շահագրգիռ պետությունների Գլխավոր հանձնակատարների կամ Հանձնակատարների թույլտվությամբ կարող են ներկայացվել այլ ապրանքներ կամ արտադրանք` պայմանով, որ դրանք կծառայեն միայն ցուցահանդեսը լրացնելուն:
3. Վերոնշյալ 1-ին և 2-րդ կետերի հետ կապված` մասնակից կառավարությունների միջև վեճի դեպքում հարցն ուղղվում է տաղավարի Գլխավոր հանձնակատարների կամ Հանձնակատարների խորհրդի քննարկմանը, որոնց որոշումը կայացվում է ներկաների պարզ մեծամասնությամբ: Նրանց որոշումը վերջնական է: