Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

1. Եթե կազմակերպող երկրի օրենքներում չկան հակառակ դրույթներ, որևէ ցուցահանդեսին չի տրամադրվում որևէ կարգի մենաշնորհ: Այնուամենայնիվ, Գրասենյակը կարող է թույլատրել ընդհանուր ծառայությունների մենաշնորհ գրանցման կամ ճանաչման պահին: Այս դեպքում կազմակերպիչները պետք է պահպանեն հետևյալ պայմանները`

ա) նման մենաշնորհի կամ մենաշնորհների առկայությունը պետք է նշվի ցուցահանդեսի կանոնակարգերում և մասնակցության պայմանագրում.

բ) մենաշնորհի ենթակա ծառայությունները պետք է մատչելի լինեն ցուցադրողներին` պետությունում սովորաբար գործող պայմանների համաձայն.

գ) Գլխավոր հանձնակատարների կամ Հանձնակատարների լիազորություններն իրենց համապատասխան տաղավարներում ոչ մի դեպքում չեն ենթարկվում որևէ սահմանափակման:

2. Ցուցահանդեսի Գլխավոր հանձնակատարը կամ Հանձնակատարը պետք է ձեռնարկեն բոլոր քայլերը` ապահովելու համար, որ մասնակից կառավարությունների վճարումները բարձր չլինեն ցուցահանդեսի կազմակերպիչների ծախսերից կամ, ամեն դեպքում, սովորական տեղական ծախսերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։