Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ներքոհիշյալ առանձնահատկությունները ներկայացնող միջազգային ցուցահանդեսները կարող են ընտրվել գրանցվելու համար Ցուցահանդեսների միջազգային գրասենյակի կողմից սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածում հիշատակված

Ա) ցուցահանդեսների տևողությունը չպետք է լինի 6 շաբաթից պակաս և 6 ամսից ավելի.

Բ) մասնակցող պետությունների կողմից օգտագործվող ցուցահանդեսի շինությունների հետ կապված հարցերի կարգավորման կանոններն ամրագրվում են ցուցահանդեսի ընդհանուր կանոնակարգերում: Եթե, հրավիրող պետության օրենսդրության համաձայն, գանձվում է գույքահարկ, ապա դրա համար պատասխանատու են կամ այն վճարում են կազմակերպիչները: Փոխհատուցման ենթակա են միայն` Գրասենյակի կողմից հաստատված կանոնակարգերի համաձայն փաստացի մատուցված ծառայությունները.

Գ) 1995 թ. հունվարի 1-ից, երկու գրանցված ցուցահանդեսների միջև ընդմիջումը պետք է լինի նվազագույնը 5 տարի. առաջին ցուցահանդեսը կարող է անցկացվել 1995 թվականին: Այնուամենայնիվ, Ցուցահանդեսների միջազգային գրասենյակը կարող է ընդունել այլ ժամկետ` վերը նշված ժամկետից մեկ տարի շուտ, բայց ոչ ավելի վաղ անցկացնելու մասին, որպեսզի հնարավորություն ընձեռի նշել միջազգային կարևորություն ունեցող հատուկ իրադարձությունը՝ առանց փոփոխելու նախնական օրացույցով նախատեսված 5-ամյա ընդմիջումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։