Հոդված 18
Հոդված 18
1. Ցուցահանդեսի մասնակիցը կամ մասնակիցների խումբը կարող են օգտագործել մասնակցող Կողմին վերաբերող աշխարհագրական անվանում միայն շահագրգիռ Կողմի Կառավարության տաղավարի Գլխավոր հանձնակատարի կամ տաղավարի Հանձնակատարի թույլտվությամբ:
2. Եթե Պայմանավորվող կողմը չի մասնակցում ցուցահանդեսին, ցուցահանդեսի Գլխավոր հանձնակատարը կամ Հանձնակատարն արգելում են նախորդ կետում նախատեսված նման օգտագործումը Պայմանավորվող կողմի անունից: