Անցնել բովանդակությանը

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34

1. Երկու կամ ավելի Պայմանավորվող կառավարությունների միջև ծագած ցանկացած վեճ` կապված սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ, որը չի կարող կարգավորվել սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունեցող մարմինների կողմից, լուծվում է վեճի Կողմերի միջև` բանակցությունների միջոցով:

2. Եթե այդ բանակցությունները կարճ ժամանակահատվածում չեն հանգեցնում համաձայնության, ցանկացած Կողմ կարող է դիմել Գրասենյակի նախագահին` հաշտարար նշանակելու խնդրանքով: Եթե հաշտարարը չի կարողանում ստանալ վեճի Կողմերի համաձայնությունը, նա նշում և սահմանում է վեճի բնույթը և ծավալը Նախագահին ներկայացվող իր զեկույցում:

3. Եթե մեկ անգամ արձանագրվում է անհամաձայնություն, ապա վեճը ենթակա է կարգավորման միջնորդ դատարանի կողմից: Այս նպատակով յուրաքանչյուր Կողմ վեճի մասնակիցներին զեկույցի ներկայացման պահից հետո` երկու ամսվա ընթացքում, դիմում է Գրասենյակի Գլխավոր քարտուղարին իրավարարության խնդրանքով` նշելով տվյալ Կողմի կողմից ընտրված դատավորին: Վեճի մյուս Կողմը կամ Կողմերը երկու ամսվա ընթացքում նշանակում են իրենց համապատասխան միջնորդ դատավորներին: Դա չկատարելու դեպքում ցանկացած Կողմ կարող է ծանուցել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` միջնորդ դատավոր կամ դատավորներ նշանակելու խնդրանքով: Երբ նախորդ կետում նշված նպատակների համար մի քանի Կողմեր գործում են միասնական, նրանք ընկալվում են որպես մեկ ինքնուրույն միավոր: Կասկածի դեպքում որոշումը կայացնում է Գլխավոր քարտուղարը: Միջնորդ դատավորները, իրենց հերթին, նշանակում են լրացուցիչ միջնորդ դատավոր: Եթե միջնորդ դատավորները տվյալ ընտրության վերաբերյալ չեն կարող համաձայնության գալ երկու ամսվա ընթացքում, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը, ծանուցված լինելով Կողմերից մեկի կողմից, պետք է լրացուցիչ միջնորդ դատավոր նշանակի:

4. Միջնորդ մարմինն իր որոշումը կայացնում է իր անդամների ձայների մեծամասնությամբ: Լրացուցիչ միջնորդ դատավորը, միջնորդ դատավորների հավասար ձայների դեպքում, ունի որոշիչ ձայն: Այդ որոշումը պարտադիր է վեճի բոլոր Կողմերի համար, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

5. Ցանկացած պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ ինքը պարտավորվածություն չի կրում վերը նշված 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորվածություն չեն կրում այդ դրույթներով այն պետության հետ հարաբերություններում, որը նմանատիպ վերապահում է արել:

6. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը, համաձայն վերը նշված կետի, վերապահում է արել, ցանկացած ժամանակ կարող է հանել իր վերապահումները՝ դրա մասին ծանուցելով ավանդապահ կառավարությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։