Հոդված 27
Հոդված 27
Գլխավոր վեհաժողովը գումարում է հերթական նիստեր և կարող է գումարել նաև արտահերթ նիստեր: Նա որոշում է կայացնում այն բոլոր խնդիրների վերաբերյալ, որոնք, սույն Կոնվենցիայի համաձայն, Գրասենյակի, որի գերագույն մարմինն է Գլխավոր վեհաժողովը, իրավասությունների շրջանակներում են: Մասնավորապես, Գլխավոր վեհաժողովը`
ա) քննարկում, ընդունում և հրապարակում է միջազգային ցուցահանդեսների գրանցման կամ ճանաչման, դասակարգման ու կազմակերպման վերաբերյալ և Գրասենյակի գործունեության վերաբերյալ կանոնակարգեր: Սույն Կոնվենցիայի դրույթների շրջանակներում Գլխավոր վեհաժողովը կարող է սահմանել պարտադիր կանոնակարգեր, որոնց պետք է հետևեն ցուցահանդեսների այն կազմակերպիչները, որոնք ցանկանում են օգտվել Գրասենյակի կողմից գրանցման առավելություններից, ինչպես նաև մշակել տիպային կանոնակարգեր, որոնք կծառայեն որպես ուղեցույց նման կազմակերպիչների համար.
բ) կազմում է բյուջեն, ստուգում և հաստատում է Գրասենյակի հաշիվները.
գ) հաստատում է Գլխավոր քարտուղարի զեկույցները.
դ) անհրաժեշտության դեպքում ստեղծում է կոմիտեներ և նշանակում է Գործադիր կոմիտեի և այլ կոմիտեների անդամներ.
ե) հաստատում է ցանկացած միջազգային համաձայնագիր, որի մասին նշվում է սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 3-րդ կետում.
զ) ընդունում է փոփոխությունների և լրացումների նախագծեր` 33-րդ հոդվածի համաձայն.
է) նշանակում է Գլխավոր քարտուղարին: