Հոդված 13
Հոդված 13
Ցուցահանդեսին մասնակցող ցանկացած երկրի կառավարություն նշանակում է տաղավարի Գլխավոր հանձնակատար՝ գրանցված ցուցահանդեսի դեպքում, կամ տաղավարի Հանձնակատար՝ ճանաչված ցուցահանդեսի դեպքում, հրավիրող կառավարությանը այն ներկայացնելու նպատակով: Տաղավարի Գլխավոր հանձնակատարը կամ տաղավարի Հանձնակատարը կրում են բացառիկ պատասխանատվություն իրենց երկրի ցուցանմուշների հետ կապված կազմակերպչական հարցերի համար: Նա տեղեկացնում է ցուցահանդեսի Գլխավոր հանձնակատարին կամ ցուցահանդեսի Հանձնակատարին ցուցանմուշի բովանդակության մասին և հետևում է ցուցադրողների իրավունքները և պարտավորությունները պահպանելը: