Հոդված 35
Հոդված 35
Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության անդամ ցանկացած պետության կամ Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող, բայց Արդարադատության միջազգային դատարանի անդամ պետության համար, կամ` ցանկացած պետության համար, որը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններից որևէ մեկի կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ, ինչպես նաև` այլ պետության համար, որի անդամակցության դիմումն հաստատվել է Գրասենյակի Գլխավոր վեհաժողովում քվեարկելու իրավունք ունեցող Պայմանավորվող կողմերի 2/3-ի մեծամասնությամբ: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը և ուժի մեջ են մտնում ի պահ հանձնելու օրվանից: