Հոդված 4
Հոդված 4
Ա) Ներքոհիշյալ առանձնահատկությունները ներկայացնող միջազգային ցուցահանդեսները ընտրվում են Ցուցահանդեսների միջազգային գրասենյակի կողմից` այն ցուցահանդեսները ճանաչելու համար
1. որոնց տևողությունը կարող է լինի երեք շաբաթից ոչ պակաս և երեք ամսից ոչ ավելի.
2. որոնք պետք է լուսաբանեն որոշակի թեմա.
3. որոնց զբաղեցրած ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի 25 հա-ն.
4. որոնք պետք է տրամադրեն մասնակցող պետություններին կազմակերպչի կողմից կառուցված շինություններ` առանց որևէ վարձավճարի, հարկերի, տուրքերի և ծախսերի, որոնք կապ չունեն մատուցված ծառայությունների ծախսերի հետ. յուրաքանչյուր պետությանը տրամադրվող ամենամեծ տարածքը չպետք է գերազանցի 1000 քառ. մետրը: Ցուցահանդեսների միջազգային գրասենյակը, այնուամենայնիվ, կարող է թույլ տալ չպահպանել տարածքներն առանց որևէ վճարի տրամադրելու պահանջը, եթե դա արդարացված է կազմակերպող պետության տնտեսական և ֆինանսական դրությամբ.
5. սույն հոդվածի «Ա» կետով սահմանվող միայն մեկ ճանաչված ցուցահանդես կարող է անցկացվել երկու գրանցված ցուցահանդեսների միջև ընկած ժամանակահատվածում.
6. միայն մեկ գրանցված ցուցահանդես կամ սույն հոդվածի «Ա» կետով սահմանվող միայն մեկ ճանաչված ցուցահանդես կարող է անցկացվել նույն տարվա ընթացքում:
Բ) Միջազգային ցուցահանդեսների գրասենյակը կարող է ճանաչել նաև`
1. երեք տարին մեկ անցկացվող Միլանի գեղազարդային արվեստի և ժամանակակից ճարտարապետության ցուցահանդեսը` հիմնվելով պատմական նախադեպի վրա, պայմանով, որ այն պահպանի իր նախնական առանձնահատկությունները.
2. Այգեգործական արտադրողների միջազգային ընկերակցության կողմից հաստատված A1 այգեգործական ցուցահանդեսները` պայմանով, որ պահպանվի տարբեր երկրներում նմանատիպ ցուցահանդեսներ անցկացնելու միջև նվազագույնը երկու տարվա ընդմիջումը, իսկ նույն պետությունում՝ նվազագույնը 10 տարի ընդմիջումը.
պետք է անցկացվեն երկու գրանցված ցուցահանդեսների միջև ընկած ժամանակահատվածում: