Հոդված 32
Հոդված 32
Գրասենյակի տարեկան բյուջեն ընդունվում է Գլխավոր վեհաժողովի կողմից` 28-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն: Բյուջեում հաշվի են առնվում Գրասենյակի ֆինանսական պահուստային միջոցները, բոլոր տեսակի եկամուտները, ինչպես նաև նախորդ ֆինանսական տարիների ընթացքում առաջացած` դեբետային և կրեդիտային հաշվեկշիռների մնացորդները: Գրասենյակի ծախսերը ծածկվում են այս ռեսուրսներից և Պայմանավորվող կողմերի անդամավճարներից, որոնք հաշվարկված են յուրաքանչյուր Կողմին հասնող մասերի քանակության հիման վրա` Գլխավոր վեհաժողովի որոշումների համաձայն: