Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՍՏՈՐԱԳՐՎԱԾ 1928 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՎԱԾ 1948 Թ. ՄԱՅԻՍԻ 10-Ի, 1966 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի, 1972 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՓՈՓՈԽՎԱԾ 1982 Թ. ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ՈՒ 1988 Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ)

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Ցուցահանդեսը ցուցադրում է, որի գլխավոր նպատակը անկախ անվանումից, հանրության կրթումն է. այն կարող է ցուցադրել քաղաքակրթության պահանջները բավարարելու համար մարդկանց տրամադրության տակ գտնվող միջոցները, կամ ցուցադրել մեկ կամ մի քանի բնագավառներում մարդկանց ջանքերի շնորհիվ ձեռք բերված առաջընթացը կամ ցուցադրել ապագայի հեռանկարները:

2. Ցուցահանդեսը համարվում է միջազգային, եթե դրան մասնակցում են մեկից ավելի պետություններ:

3. Միջազգային ցուցահանդեսի մասնակիցները, մի կողմից, ցուցադրող պետություններն են, որոնք պաշտոնապես ներկայացված են խմբավորված ազգային տաղավարներում, մյուս կողմից` միջազգային կազմակերպություններից կամ պաշտոնապես չներկայացված երկրներից ցուցադրողները և, վերջապես նրանք, որոնք, ցուցահանդեսի կանոնակարգերին համապատասխան, լիազորված են իրականացնելու որևէ այլ գործունեություն, մասնավորապես միջնորդները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։