Հոդված 17
Հոդված 17
Ցուցահանդեսի այն տաղավարները, որոնք գտնվում են սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի դրույթների համաձայն մասնակից երկրների կառավարությունների կողմից նշանակված Գլխավոր հանձնակատարների կամ Հանձնակատարների իրավասության տակ, համարվում են ազգային և, հետևաբար, իրավունք ունեն կրելու այդ անունը: Ազգային տաղավարն ընդգրկում է համապատասխան երկրի բոլոր ցուցադրողներին, բայց ոչ միջնորդներին: