Հոդված 25
Հոդված 25
1. Միջազգային ցուցահանդեսների գրասենյակն ստեղծվում է սույն Կոնվենցիայի կիրառումը ապահովելու և վերահսկելու նպատակով: Գրասենյակի անդամները Պայմանավորվող կողմերի կառավարություններն են: Գրասենյակի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում:
2. Գրասենյակն ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Այն, մասնավորապես, ունի պայմանագրեր կնքելու, շարժական և անշարժ գույք ձեռք բերելու ու տնօրնելու և դատավարությանը մասնակցելու իրավունք:
3. Գրասենյակն իրավասու է պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կնքել համաձայնագրեր արտոնությունների և անձեռնմխելիության մասին, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով իրեն տրված գործառույթներն իրականացնելու համար:
4. Գրասենյակը բաղկացած է Գլխավոր վեհաժողովից, Նախագահից, Գործադիր կոմիտեից, մասնագիտացված կոմիտեներից, կոմիտեների քանակին համապատասխան քանակությամբ փոխնախագահներից և Քարտուղարությունից` Գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ: