Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կառավարություն, անկախ իր պատվիրակների թվից, Գլխավոր վեհաժողովում ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի այս իրավունքը կասեցվում է, եթե սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածի համաձայն Պայմանավորվող կառավարության անդամավճարների պարտքի գումարը գերազանցում է ընթացիկ և նախորդ տարվա անդամավճարների գումարը:

2. Գլխավոր վեհաժողովն իրավազոր է իրականացնելու իր գործառույթները, երբ ներկա գտնվող անդամ պետությունների թիվը կկազմի քվեարկելու իրավունք ունեցող անդամ պետությունների առնվազն երկու երրորդը: Եթե տվյալ քվորումն ապահովված չէ, Գլխավոր վեհաժողովը հրավիրվում է կրկին նույն օրակարգով` առնվազն մեկամսյա ընդմիջումից հետո: Այդ դեպքում պահանջվող քվորումն ապահովված է համարվում քվեարկելու իրավունք ունեցող Պայմանավորվող կողմերի կեսի ներկայությամբ:

3. Որոշումները կայացվում են քվեարկությանը ներկա գտնվող պատվիրակությունների` կողմ կամ դեմ քվեարկողների մեծամասնությամբ` բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ պահանջվում է երկու երրորդ մեծամասնություն`

ա) սույն Կոնվենցիայում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ընդունում.

բ) կանոնակարգերի մշակում, լրացում ու փոփոխում.

գ) բյուջեի ընդունում և Պայմանավորվող կողմերի ամենամյա անդամավճարների չափի հաստատում.

դ) սույն Կոնվենցիայի` վերը նշված 5-րդ հոդվածի համաձայն` ցուցահանդեսների բացման և փակման ամսաթվերի փոփոխության թույլատրում.

ե) ոչ անդամ պետության տարածքում ցուցահանդեսի գրանցում կամ ճանաչում, որը մրցակցում է Պայմանավորվող կողմի տարածքում անցկացվող ցուցահանդեսի հետ.

զ) սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածում նշված ժամանակահատվածի կրճատում.

է) Պայմանավորվող կողմի կողմից փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված վերապահումների ընդունում. նման փոփոխություններն ու լրացումները կարող են ընդունվել սույն Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` 4/5-ի մեծամասնությամբ կամ միաձայն` կախված կոնկրետ դեպքից.

ը) ցանկացած միջազգային պայմանագրի նախագծի հաստատում.

թ) Գլխավոր քարտուղարի նշանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։