Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

1. Նախագահն ընտրվում է Գլխավոր վեհաժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով, Պայմանավորվող կողմերի կառավարությունների պատվիրակներից: Նա չի կարող ներկայացնել իր պետությունը պաշտոնավարման ընթացքում: Նա կարող է վերընտրվել:

2. Նախագահը հրավիրում և ղեկավարում է Գլխավոր վեհաժողովի նիստերը և ապահովում է Գրասենյակի պատշաճ աշխատանքը: Նախագահի բացակայության ընթացքում նրա գործառույթները կատարում է Գործադիր կոմիտեի ղեկավար հանդիսացող Փոխնախագահը կամ, անհնարինության դեպքում` մյուս Փոխնախագահներից մեկը` ըստ իրենց ընտրության հերթականության:

3. Փոխնախագահներն ընտրվում են Պայմանավորվող կողմերի պատվիրակներից` Գլխավոր վեհաժողովի կողմից, որը սահմանում է նրանց պաշտոնավարման բնույթն ու տևողությունը և, մասնավորապես, այն Կոմիտեները, որոնք նրանք ղեկավարելու են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։