Անցնել բովանդակությանը

Հոդված 37

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37

1. Ցանկացած Պայմանավորվող կառավարություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` գրավոր ծանուցելով Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը:

2. Նման չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում տվյալ ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի անց:

3. Սույն Կոնվենցիայի գործողությունը դադարեցվում է, եթե Պայմանավորվող կառավարությունների թիվը չեղյալ հայտարարումների հետևանքով նվազում է յոթից: Գրասենյակի լուծարման վերաբերյալ Պայմանավորվող կառավարությունների միջև ձեռք բերված ցանկացած համաձայնության դեպքում Գլխավոր քարտուղարը պատասխանատվություն է կրում լուծարման հետ կապված հարցերի համար: Եթե Գլխավոր վեհաժողովն այլ որոշում չի ընդունում, Գրասենյակի միջոցները բաժանվում են Պայմանավորվող կառավարությունների միջև` սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու պահից վճարված անդամավճարների չափաբաժնին համապատասխան: Եթե կան պարտավորություններ, դրանք պետք է ստանձնեն նույն կառավարությունները` ընթացիկ ֆինանսական տարում սահմանված անդամավճարների չափաբաժնին համապատասխան:

Կատարված է Փարիզում 1972 թվականի նոյեմբերի 30-ին:

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

1928 թ. նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված «Միջազգային ցուցահանդեսների մասին» Կոնվենցիայի (փոփոխված և լրացված 1948 թ. մայիսի 10-ի, 1966 թ. նոյեմբերի 16-ի, 1972 թ. նոյեմբերի 30-ի Արձանագրություններով և 1982 թ. հունիսի 24-ի Լրացումով)

Միջազգային ցուցահանդեսների մասնակիցների կողմից ապրանքների ներմուծման մաքսային կանոնները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։