Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Պայմանավորվող կողմի կառավարությունը, որի տարածքում նախատեսված է սույն Կոնվենցիայի շրջանակներում ցուցահանդեսի անցկացումը (այսուհետ՝ հրավիրող Կառավարություն), գրանցման կամ ճանաչման նպատակով դիմում է ուղարկում Գրասենյակ` նշելով ցուցահանդեսի համար առաջարկվող օրենքները, կանոնակարգերը կամ ֆինանսական միջոցները: Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության կառավարությունը ցուցահանդեսի գրանցումն կամ ճանաչումն ստանձելու ցանկության դեպքում կարող է նույն կերպով դիմել Գրասենյակին` պայմանով, որ ինքը պարտավորվում է հետևել սույն Կոնվենցիայի I, II, III և IV մասերի դրույթներին և դրանց իրականացման համար նախատեսված կանոնակարգերին:

2. Ցուցահանդեսի գրանցման կամ ճանաչման համար դիմումը ներկայացվում է ցուցահանդեսի համար նախատեսված տարածքի արտաքին կապերի հարցերով պատասխանատու կառավարության կողմից (այսուհետ՝ հրավիրող Կառավարություն), եթե նույնիսկ այդ Կառավարությունը ցուցահանդեսի կազմակերպիչը չէ:

3. Գրասենյակն իր պարտադիր կանոնակարգերում սահմանում է այն առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է անցկացվի ցուցահանդեսը, ինչպես նաև գրանցման կամ ճանաչման համար նախատեսված դիմումի ստացման նվազագույն ժամկետները. այն նաև սահմանում է այն փաստաթղթերը, որոնք պետք է կցված լինեն տվյալ դիմումին: Գրասենյակը պարտադիր կանոնակարգերով ամրագրում է նաև դիմումի ուսումնասիրության ծախսերի համար` վճարման ենթակա գումարի չափը:

4. Ցուցահանդեսի գրանցումը կամ ճանաչումը կատարվում է միայն, եթե ցուցահանդեսը համապատասխանում է սույն Կոնվենցիայի պայմաններին և Գրասենյակի կողմից հաստատված կանոնակարգերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։