Հոդված 16
Հոդված 16
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
1. Անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է` թատրոնի, կինոյի դերասանը, ռադիոյի կամ հեռուստատեսության ոլորտի աշխատակիցները կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Եթե արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Անկախ 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իր անձնական գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունն իրականացվել է մյուս Պայմանավորվող պետությունում երկու Պայմանավորվող պետությունների կողմից հավանության արժանացած մշակութային և մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում: