Հոդված 8
Հոդված 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային միջոցների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:
2. 1-ին պարբերության դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային գործակալությունում մասնակցությունից ստացված շահույթի նկատմամբ: