Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

Պահպանելով 18-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտին` նախկինում կատարված վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

ՀՈԴՎԱԾ 18

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1. ա) Պայմանավորվող պետության, քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից այդ պետությանը, քաղաքական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին պետական բնույթի գործառույթների իրականացման համար մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

բ) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում և այդ պետության ռեզիդենտ ֆիզիկական անձը`

i) այդ պետության քաղաքացի է, կամ

ii) չի դարձել այդ պետության ռեզիդենտ՝ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Անկախ 1-ին պարբերության դրույթներից` Պայմանավորվող պետության, քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից, կամ նրանց կողմից ստեղծված միջոցներից այդ պետությանը, քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության մարմնին պետական բնույթի գործառույթների իրականացման համար մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

բ) Սակայն, այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձն այդ պետության ռեզիդենտն է ու քաղաքացին:

3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության, նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, ռոճիկի, կենսաթոշակի և համանման այլ վարձատրությունների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։