Հոդված 28
Հոդված 28
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում են միմյանց, որ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ իրենց ներպետական օրենքներով պահանջվող ընթացակարգերը կատարվել են: Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինն ստանալու օրվանից։
2. Սույն Կոնվենցիան կիրառվում է՝
i) ‑աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
ii) ‑եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ: