Հոդված 5
Հոդված 5
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով` «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության ֆիքսված վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է`
ա) կառավարման վայրը,
բ) մասնաճյուղը,
գ) գրասենյակը,
դ) գործարանը,
ե) արհեստանոցը և
զ) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:
3. Շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական կամ խորհրդատվական գործունեությունը համարվում է մշտական հաստատություն, միայն եթե այդպիսի հրապարակը, ծրագիրը կամ գործունեությունը Պայմանավորվող պետության տարածքում շարունակվում է վեց ամսից ավելի ժամանակահատված:
4. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում`
ա) շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը` բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը` բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով.
դ) գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման կամ տեղեկատվություն հավաքելու նպատակով.
ե) գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.
զ) գործունեության մշտական վայրի պահպանումը` բացառապես ա) - ե) ենթապարբերություններում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:
5. Անկախ 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներից` եթե անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ պարբերությունը, գործում է ձեռնարկության անունից, և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ պետությունում՝ այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով, բացառությամբ երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ պարբերությունում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, այդ պարբերության դրույթների համաձայն այդ գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության:
6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ պետությունում բրոքերի, առևտրային գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում: Սակայն, երբ նման գործակալի գործունեությունը լիովին կամ գրեթե լիովին իրականացվում է այդ ձեռնարկության և այլ ձեռնարկությունների անունից, և ձեռնարկության և գործակալի միջև իրենց առևտրային և ֆինանսական հարաբերություններում առկա են կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կսահմանվեին անկախ ձեռնարկությունների միջև, նա, այս պարբերության իմաստով, չի դիտարկվի որպես անկախ կարգավիճակով գործակալ:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է դրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը: