Հոդված 9
Հոդված 9
ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Եթե`
ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը կամ կապիտալում, կամ
բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,
և երկու դեպքերից յուրաքանչյուրում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:
2. Եթե Պայմանավորվող պետությունը այդ պետության ձեռնարկության շահույթի կազմում ընդգրկում և համապատասխանաբար հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս պետությունում և այդ ձևով ներառված շահույթի բոլոր տարրերը համարվում են շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ առաջինը հիշատակված պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները լինեին նույնպիսին, ինչպիսին անկախ ձեռնարկությունների միջև է, ապա այդ մյուս պետությունը կատարում է այդպիսի շահույթից իր կողմից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, եթե այդ պետությունը համարում է այդ ճշգրտումը հիմնավորված: Այդպիսի ճշգրտումը որոշելիս պետք է հաշվի առնվեն սույն Կոնվենցիայի մյուս դրույթները, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պետք է, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցեն միմյանց հետ: