Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության, նրա քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված` եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտի և գույքի վրա սահմանված հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի, կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի վրա սահմանված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում՝ շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա սահմանված հարկերը:
3. Սույն Կոնվենցիան կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես՝
ա) Սլովենիայում.
i) իրավաբանական անձանց եկամտի վրա սահմանված հարկ,
ii) ֆիզիկական անձանց եկամտի վրա սահմանված հարկ,
iii) գույքահարկ
(այսուհետ՝ սլովենական հարկ)։
բ) Հայաստանում.
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ,
iii) գույքահարկ
(այսուհետ՝ հայկական հարկ)։
4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Կոնվենցիան ստորագրելուց հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ծանուցում են միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: