Հոդված 19
Հոդված 19
ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որը մյուս Պայմանավորվող պետությունում տեղակայված և այդ մյուս Պայմանավորվող պետության կառավարության կողմից ճանաչված համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ համանման այլ հաստատության հրավերով ժամանակավորապես գտնվում է այդ մյուս Պայմանավորվող պետությունում՝ բացառապես այդպիսի ուսումնական հաստատությունում դասավանդման կամ հետազոտական աշխատանքների նպատակով կամ այդ երկու գործընթացներում էլ, ազատվում է հարկումից այդ մյուս Պայմանավորվող պետությունում այդպիսի դասավանդման կամ հետազոտություն կատարելու համար ստացված վարձատրության մասով՝ իր առաջին ժամանման օրվանից 2 տարին չգերազանցող ժամանակահատվածով: Ֆիզիկական անձն օգտվում է սույն հոդվածի արտոնություններից միայն մեկ անգամ։
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն վերաբերում հետազոտությունից ստացվող վարձատրությանը, եթե այդպիսի հետազոտությունը իրականացվում է ոչ հասարակական, այլ հիմնականում որոշակի անձի կամ անձանց մասնավոր շահերի համար: