Հոդված 22
Հոդված 22
ԳՈՒՅՔԸ
1. 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում՝ Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով, օդանավերով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցներով ներկայացված գույքը և այդպիսի նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է այդպիսի գույքի սեփականատեր ձեռնարկությունը:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ պետությունում: