Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

1. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, առաջինը նշված պետությունը թույլ է տալիս.

ա) այդ ռեզիդենտի եկամտի վրա սահմանվող հարկից նվազեցնել այդ մյուս պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումար.

բ) այդ ռեզիդենտի գույքի վրա սահմանվող հարկից նվազեցնել այդ մյուս պետությունում վճարված գույքահարկին հավասար գումար։

Սակայն, այդպիսի նվազեցումը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերագրվում է, հանգամանքներից կախված, եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել այդ մյուս պետությունում։

2. Եթե սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքն ազատված է այդ պետությունում հարկումից, ապա այդ պետությունը կարող է, ամեն դեպքում, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի սահմանվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։