Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, քան հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության քաղաքացիները: Անկախ 1-ին հոդվածի դրույթներից` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող` քաղաքացիություն չունեցող անձինք չպետք է ենթարկվեն Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում այլ կամ ավելի խիստ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթակա են այդ պետությունների քաղաքացիները միևնույն պայմանների դեպքում:

3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս պետությունում չպետք է լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս պետության ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` տրամադրելու մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին, քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին պարբերության, 11-րդ հոդվածի 7-րդ պարբերության կամ 12-րդ հոդվածի 6-րդ պարբերության դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը նշված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի որոշման նպատակով, ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես որ պարտքը առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին:

5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի խիստ հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը հիշատակված պետության այլ նման ձեռնարկությունները:

6. Սույն հոդվածի դրույթները, անկախ 2-րդ հոդվածի դրույթներից, կիրառվում են հարկերի ցանկացած տեսակի և ձևի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։