Հոդված 29
Հոդված 29
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է, դիվանագիտական ուղիներով, դադարեցման մասին գրավոր ծանուցում ներկայացնելով, դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը` այն ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո մինչև ցանկացած օրացուցային տարվա վերջը:
Այդ դեպքում Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը`
i) ‑աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1–ին կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
ii) ‑եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1–ին կամ դրանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Երևանում 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, սլովեներեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան ստորագրելու պահին ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, համաձայնության են եկել հետևյալ դրույթների շուրջ, որոնք կազմելու են Կոնվենցիայի անբաժանելի մասը:
1. 4-րդ հոդվածի 3-րդ պարբերության առնչությամբ`
Համաձայնեցված է, որ «փաստացի կառավարման վայր» ստեղծելիս այն իմաստով, ինչպես նշված է 4-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում, այն հանգամանքների շարքում, որոնք, ի թիվս այլ հարցերի, կարող են հաշվի առնվել, ներառվում են. այն վայրը, որտեղ ընկերությունը փաստացի կառավարվում է կամ վերահսկվում, այն վայրը, որը տնտեսական և գործառութային տեսանկյունից կարևոր նշանակություն ունի ընկերության կառավարման հարցում, և այն վայրը, որտեղ պահվում են հաշվապահական գրանցամատյանները:
2. 5-րդ հոդվածի 4ա) և 4բ) պարբերությունների առնչությամբ`
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4ա) և 4բ) պարբերությունների նպատակներով` «առաքում» տերմինը վերաբերում է այն դեպքերին, երբ այն հիմնված է մինչև առաքումը առկա գործարքի վրա։
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Երևանում 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, սլովեներեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2013 թ. ապրիլի 23-ին: