Հոդված 11
Հոդված 11
Ժամկետները
1. Հետընդունման դիմումը ներկայացվում է հարցում ստացած պետության իրավասու մարմնին առավելագույնը ինն ամսվա ընթացքում այն պահից հետո, երբ հարցում ներկայացրած պետության իրավասու մարմինը տեղեկանում է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի բավարարում կամ այլևս չի բավարարում մուտքի, ներկա գտնվելու կամ բնակության համար անհրաժեշտ պայմանները: Եթե կան իրավական կամ փաստացի խոչընդոտներ դիմումը սահմանված ժամկետում ներկայացնելու համար, ապա այդ ժամկետը, հարցում ներկայացրած պետության դիմումի հիման վրա, կարող է երկարաձգվել, բայց մինչև այն պահը, երբ խոչընդոտները դադարեն գոյություն ունենալ։
2. Հետընդունման դիմումին անհրաժեշտ է պատասխանել գրավոր.
ա) երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե դիմումն արագացված ընթացակարգով է տրվել (հոդված 7(3))կամ
բ) տասներկու օրացուցային օրվա ընթացքում` մյուս բոլոր դեպքերում։
Ժամկետն սկսում է հաշվարկվել հետընդունման դիմումի ստացման օրվանից: Եթե այդ ժամանակահատվածում պատասխան չի ստացվում, ապա համարվում է, որ փոխադրման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Հետընդունման դիմումի պատասխանը կարող է ներկայացվել հաղորդակցության ցանկացած միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային։
3. Հետընդունումը մերժելու պատճառները ներկայացվում են գրավոր:
4. Համաձայնությունը տալուց հետո կամ, անհրաժեշտության դեպքում, 2-րդ պարբերությունով սահմանված ժամկետների ավարտից հետո համապատասխան անձը փոխադրվում է երեք ամսվա ընթացքում: Հարցում ներկայացրած պետության դիմումի հիման վրա՝ ժամկետները կարող են երկարաձգվել` իրավական կամ գործնական խոչընդոտները վերացնելու ժամանակահատվածով: