Հոդված 8
Հոդված 8
Հետընդունման դիմումը
1. Հնարավորության սահմաններում, հետընդունման դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա) հետ ընդունվող անձի տվյալները (անունները, ազգանունները, ծննդյան տարեթիվը, եթե հնարավոր է` ծննդյան վայրը և բնակության վերջին վայրը) և, եթե կիրառելի է, անչափահաս չամուսնացած երեխաների և (կամ) ամուսինների տվյալները,
բ) սեփական քաղաքացիների պարագայում՝ կնշվեն այն միջոցները, որոնց միջոցով քաղաքացիության մասով ապացույց կամ առերևույթ փաստարկներ կներկայացվեն, ինչպես սահմանված է համապատասխանաբար 1-ին և 2-րդ հավելվածներով,
գ) երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պարագայում՝ կնշվեն այն միջոցները, որոնց միջոցով երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման պայմանների մասով ապացույց կամ առերևույթ փաստարկներ կներկայացվեն, ինչպես սահմանված է համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հավելվածներով,
դ) հետ ընդունվող անձի լուսանկարը։
2. Հնարավորության սահմաններում, հետընդունման դիմումը պարունակում է նաև հետևյալ տեղեկությունները՝
ա) հայտարարություն այն մասին, որ հետ ընդունվող անձն ունի օգնության կամ խնամքի կարիք՝ պայմանով, որ այդ անձը հստակ կերպով տվել է հայտարարության վերաբերյալ իր համաձայնությունը,
բ) տվյալ անձի առողջությանն առնչվող պաշտպանության, անվտանգության միջոց կամ այլ տեղեկատվություն, որ կարող է անհրաժեշտ լինել անհատական փոխադրման պարագայում:
3. Հետընդունման դիմումի համար կիրառելի ընդհանուր ձևը ներկայացված է սույն Համաձայնագրին կից՝ որպես հավելված 5։
4. Հետընդունման դիմումը կարող է ներկայացվել կապի ցանկացած միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային միջոցներով։