Անցնել բովանդակությանը
ՏԱՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Սկզբունքները

1. Անդամ պետությունները և Հայաստանը պետք է սահմանափակեն երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը` հասցնելով այն դեպքերին, երբ այդ անձինք չեն կարող ուղղակիորեն վերադարձվել նպատակակետ հանդիսացող պետություն:

2. Հայաստանը թույլատրում է երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը, եթե անդամ պետությունը նման հարցում է ներկայացնում, և անդամ պետությունը թույլատրում է երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը, եթե Հայաստանն է ներկայացնում նման հարցում, եթե հնարավոր այլ տարանցիկ պետությունում հետագա ճամփորդությունը և նպատակակետ հանդիսացող պետության կողմից հետընդունումը հաստատվել է:

3. Տարանցումը Հայաստանի կամ անդամ պետության կողմից կարող է մերժվել՝

ա) եթե լուրջ վտանգ կա, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը նպատակակետ հանդիսացող պետության կամ տարանցման այլ պետության սահմաններում կենթարկվի խոշտանգման կամ այլ անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի կամ մահապատժի կամ կհետապնդվի ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների հիմքով,

բ) եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը հարցում ստացած պետության կամ տարանցիկ որևէ այլ պետության սահմաններում կարող է ենթարկվել քրեական պատժամիջոցների, կամ

գ) հանրային առողջության, ազգային անվտանգության, հանրային կարգի հիմքերով կամ հարցում ստացած պետության ազգային այլ շահերից ելնելով։

4. Հայաստանը կամ անդամ պետությունը կարող է չեղյալ հայտարարել տրված ցանկացած թույլտվություն, եթե առաջանան կամ պարզ դառնան սույն Համաձայնագրի 3-րդ պարբերությունում նշված հանգամանքները, որոնք խոչընդոտում են տարանցման գործողության իրականացմանը, կամ եթե հետագա ճամփորդությունը հնարավոր տարանցման պետություններում կամ հետ ընդունումը նպատակակետ հանդիսացող պետության կողմից այլևս ապահովված չէ: Այդ դեպքում, հարցում ներկայացրած պետությունը հետ է ընդունում երրորդ պետության քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին` ըստ անհրաժեշտության և առանց ուշացման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։