Հոդված 5
Հոդված 5
Սեփական քաղաքացիների հետընդունումը
1. Անդամ պետությունը հետ է ընդունում, Հայաստանի դիմումի հիման վրա և առանց հետագա ձևական պահանջների՝ բացառությամբ այն պահանջների, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, բոլոր անձանց, ովքեր չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի տարածք մուտք գործելու, այնտեղ ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին՝ պայմանով, որ ապացուցված է կամ կարող է հիմնավորված ձևով ենթադրվել, ներկայացված առերևույթ (prima facie) փաստարկների հիման վրա, որ նրանք այդ անդամ պետության քաղաքացիներ են:
2. Անդամ պետությունը հետ է ընդունում նաև
‑1-ին պարբերությունում նշված անձանց անչափահաս չամուսնացած երեխաներին՝ անկախ նրանց ծննդյան վայրից կամ քաղաքացիությունից՝ բացի այն դեպքերից, երբ նրանք ունեն Հայաստանում բնակության անկախ իրավունք և
‑1-ին պարբերությունում նշված անձանց ամուսիններին, ովքեր ունեն այլ քաղաքացիություն կամ չունեն քաղաքացիություն՝ պայմանով, որ նրանք ունենան հարցում ստացած անդամ պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու իրավունք կամ ստանան մուտք գործելու և այնտեղ գտնվելու իրավունք՝ բացի այն դեպքերից, երբ նրանք ունեն Հայաստանում բնակության անկախ իրավունք։
3. Անդամ պետությունը հետ է ընդունում նաև անձանց, ովքեր հրաժարվել են անդամ պետության քաղաքացիությունից Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո՝ բացի այն դեպքերից, երբ այդ անձանց առնվազն խոստացվել է հպատակագրում (նատուրալիզացիա) Հայաստանի կողմից:
4. Այն բանից հետո, երբ հարցում ստացած անդամ պետությունը դրական է արձագանքում հետընդունման դիմումին, այդ անդամ պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը, անկախ հետ ընդունվող անձի ցանկությունից, միանգամից, անվճար և ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հետ ընդունվող անձի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթը` 120 օր վավերականությամբ:
5. Եթե իրավական կամ փաստացի պատճառներով համապատասխան անձը չի կարող փոխադրվել սկզբնապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, անդամ պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը երեք օրվա ընթացքում և անվճար տրամադրում է նոր ճամփորդական փաստաթուղթ միևնույն վավերականության ժամանակահատվածով։