Անցնել բովանդակությանը
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը

1. Հայաստանը հետ է ընդունում, անդամ պետության դիմումի հիման վրա և առանց հետագա ձևական պահանջների՝ բացի այն պահանջներից, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, երրորդ երկրի բոլոր քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում հարցում ներկայացրած անդամ պետության տարածք մուտք գործելու, այնտեղ ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին՝ պայմանով, որ ապացուցված է, կամ կարող է հիմնավորված ձևով ենթադրվել, տրամադրված առերևույթ (prima facie) փաստարկների հիման վրա, որ այդպիսի անձինք

ա) հետընդունման դիմումը ներկայացնելու պահին ունեն Հայաստանի կողմից տրված վավեր վիզա կամ բնակության թույլտվություն, կամ

բ) անօրինական կերպով և ուղղակիորեն մուտք են գործել անդամ պետության տարածք Հայաստանի տարածքում գտնվելուց կամ տարածքով անցնելուց հետո:

2. 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը չի գործում, եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը գտնվել է միայն օդային տարանցման գոտում՝ Հայաստանի միջազգային օդանավակայանով։

3. Չխախտելով 7(2) հոդվածը՝ այն բանից հետո, երբ Հայաստանը դրական է արձագանքել հետընդունման դիմումին, հարցում ներկայացրած պետությունը ԵՄ վտարման համար օրինակելի ճամփորդական փաստաթուղթ.3 է տրամադրում այն անձին, ում հետընդունման մասով դրական արձագանք է տրվել:

___________________

3 Նույն տեղում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։