Անցնել բովանդակությանը
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Առնչությունը այլ միջազգային պարտավորություններին

1. Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Միության, անդամ պետությունների և Հայաստանի այն իրավունքները, պարտավորությունները և պարտականությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից, այդ թվում՝ այն միջազգային կոնվենցիաներից, որոնց նրանք Կողմ են հանդիսանում, և, մասնավորապես, 2-րդ հոդվածում թվարկված միջազգային փաստաթղթերից, ինչպես նաև

‑միջազգային կոնվենցիաներից, որոնք սահմանում են այն պետությունը, որը պատասխանատու է ապաստանի համար ներկայացված դիմումների քննության համար,

‑հանձնման (էքստրադիցիայի) և տարանցման մասին միջազգային կոնվենցիաներից,

‑օտարերկրյա քաղաքացիների հետընդունման մասին միջազգային բազմակողմ կոնվենցիաներից և համաձայնագրերից։

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում անձի վերադարձը՝ պաշտոնական և ոչ պաշտոնական այլ պայմանավորվածությունների շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։