Հոդված 15
Հոդված 15
Տարանցման ընթացակարգը
1. Տարանցման գործողությունների վերաբերյալ դիմումը հարցում ստացած պետության իրավասու մարմնին պետք է ներկայացվի գրավոր և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
ա) տարանցման տեսակը (օդային, ծովային կամ ցամաքային), տարանցման այլ հնարավոր պետություններ և նախատեսված վերջնական նպատակակետ հանդիսացող պետություն,
բ) համապատասխան անձի տվյալները (անունը, ազգանունը, օրիորդական ազգանունը, այլ անուններ, որով հայտնի է, կամ կեղծանունները, ծննդյան տարեթիվը, սեռը, և, ըստ անհրաժեշտության, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, լեզուն, ճամփորդական փաստաթղթերի տեսակն ու համարը,
գ) նախատեսված մուտքի անցակետը, տարանցման ժամկետը և ուղեկցման հավանականությունը,
դ) հայտարարություն այն մասին, որ հարցում ներկայացրած պետության կարծիքով 14(2) հոդվածում նշված պայմանները կատարվել են, և որ հայտնի չէ 14(3) հոդվածի համաձայն մերժման համար որևէ պատճառ:
Տարանցման դիմումի ընդհանուր ձևը ներկայացված է սույն Համաձայնագրին կից` որպես հավելված 6։
Տարանցման դիմումը կարող է ներկայացվել կապի ցանկացած միջոցով, այդ թվում` էլեկտրոնային:
2. Հարցում ստացած պետությունը, դիմումն ստանալուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է հետընդունման համար հարցում ներկայացրած պետությանը` հաստատելով հետընդունման անցակետը և ժամանակը, կամ էլ տեղեկացնում է հետընդունման մերժման և մերժման պատճառների մասին: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում, տարանցումը համարվում է համաձայնեցված:
Տարանցման դիմումի պատասխանը կարող է ներկայացվել կապի ցանկացած միջոցով, այդ թվում` էլեկտրոնային:
3. Եթե տարանցման գործողությունն իրականացվում է օդային ուղիներով, ապա հետ ընդունվող անձը և նրա հնարավոր ուղեկցողն ազատվում են օդանավակայանով տարանցման վիզա ձեռք բերելու պահանջից:
4. Հարցում ստացած պետության իրավասու մարմինները, փոխադարձ խորհրդակցությունների համաձայն, աջակցում են տարանցման գործողությունների իրականացմանը՝ մասնավորապես տվյալ անձանց վերահսկողության, ինչպես նաև այդ նպատակով անհրաժեշտ հարմարությունների ապահովման միջոցով:
5. Անձանց տարանցումն իրականացվում է տարանցման խնդրանքին համաձայնություն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: