Անցնել բովանդակությանը
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Քաղաքացիության մասով ապացուցման միջոցները

1. 3(1) և 5(1) հոդվածների համաձայն քաղաքացիության մասով ապացույցը կարող է ներկայացվել մասնավորապես սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում թվարկված փաստաթղթերի միջոցով՝ ներառյալ այնպիսի փաստաթղթերով, որոնց վավերականության ժամկետն ավարտվել է մինչև վեց ամիս: Եթե ներկայացվում են այդպիսի փաստաթղթեր, ապա անդամ պետությունները և Հայաստանը փոխադարձաբար ճանաչում են քաղաքացիությունը` առանց հետագա քննության պահանջի: Քաղաքացիության մասով ապացույցը չի կարող ներկայացվել կեղծ փաստաթղթերի միջոցով:

2. 3(1) և 5(1) հոդվածների համաձայն քաղաքացիության մասով առերևույթ փաստարկները կարող են տրամադրվել մասնավորապես սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածում թվարկված փաստաթղթերի միջոցով, անգամ եթե դրանց վավերականության ժամկետն ավարտվել է: Եթե ներկայացվում են այդպիսի փաստաթղթեր, ապա անդամ պետությունները և Հայաստանը քաղաքացիությունը փոխադարձաբար հաստատված են համարում, եթե հակառակը չեն կարող ապացուցել: Քաղաքացիության մասով առերևույթ փաստարկները չեն կարող ներկայացվել կեղծ փաստաթղթերի միջոցով:

3. Եթե 1-ին և 2-րդ հավելվածում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, ապա հարցում ստացած պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները, հարցում ներկայացրած պետության դիմումի հիման վրա, որը ներառվում է հետընդունման դիմումի մեջ, հարցազրույց են անցկացնում այն անձի հետ, ում հետընդունումը պետք է իրականացվի առանց անհիմն ձգձգումների` 11(2) հոդվածին համապատասխան հետընդունման դիմումը ստանալուց հետո ամենաուշը հինգ աշխատանքային օրվա ընթացքում` նրա քաղաքացիությունը հաստատելու համար: Նման հարցազրույցների կազմակերպման կարգը կարող է սահմանվել սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածում նշված կիրարկման արձանագրություններով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։