Անցնել բովանդակությանը
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Փոխադրման ձևերը և տրանսպորտի միջոցները

1. Չխախտելով 7(2) հոդվածի դրույթները՝ մինչև անձի վերադարձը, հարցում ներկայացրած պետության իրավասու մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցում ստացած պետության իրավասու մարմիններին նախապես գրավոր ծանուցում են փոխադրման ժամկետների, մուտքի անցակետի, հնարավոր ուղեկցողների և փոխադրմանը վերաբերող այլ տեղեկությունների մասին:

2. Տեղափոխումը կարող է իրականացվել ցանկացած միջոցով, այդ թվում օդային ուղիներով: Օդային ուղիների միջոցով վերադարձը չի սահմանափակվում Հայաստանի կամ անդամ պետության ազգային փոխադրողների օգտագործմամբ և կարող է իրականացվել սահմանված կամ չարտերային չվերթով: Եթե վերադարձողն ունի ուղեկցող, ապա ուղեկցումը չի կարող սահմանափակվել հարցում ներկայացրած պետության լիազորված անձանցով՝ պայմանով, որ նրանք Հայաստանի կամ որևէ անդամ պետության լիազորված անձինք են:

3. Եթե փոխանցումն իրականացվում է օդային ուղիներով, ապա ուղեկցողները ազատվում են վիզա ստանալու պահանջից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։