Անցնել բովանդակությանը
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍՈՎ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը

1. Անդամ պետությունը հետ է ընդունում, Հայաստանի դիմումի հիման վրա և առանց հետագա ձևական պահանջների՝ բացի այն պահանջներից, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, երրորդ երկրի բոլոր քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի տարածք մուտք գործելու, ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին՝ պայմանով, որ ապացուցված է, կամ կարող է հիմնավորված ձևով ենթադրվել, տրամադրված առերևույթ (prima facie) փաստարկների հիման վրա, որ այդպիսի անձինք

ա) հետընդունման դիմումը ներկայացնելու պահին ունեն հարցում ստացած անդամ պետության կողմից տրված վավեր վիզա կամ բնակության թույլտվություն, կամ

բ) անօրինական կերպով և ուղղակիորեն մուտք են գործել Հայաստանի տարածք հարցում ստացած անդամ պետության տարածքում գտնվելուց կամ տարածքով անցնելուց հետո:

2. 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը չի գործում, եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը գտնվել է միայն օդային տարանցման գոտում՝ հարցում ստացած անդամ պետության միջազգային օդանավակայանով։

3. 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը այն անդամ պետությանն է վերաբերում, որը տրամադրել է վիզա կամ բնակության թույլտվություն: Եթե երկու կամ ավելի անդամ պետություններ են տրամադրել վիզա կամ բնակության թույլտվություն, ապա 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը վերաբերում է այն անդամ պետությանը, որը տրամադրել է ավելի երկար վավերականության ժամկետով փաստաթուղթ, կամ եթե այդ փաստաթղթերից մեկի կամ մի քանիսի վավերականության ժամկետը ավարտվել է՝ այն փաստաթուղթը, որը դեռ վավերական է: Եթե բոլոր փաստաթղթերի վավերականության ժամկետներն արդեն ավարտվել են, 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը վերաբերում է այն անդամ պետությանը, որի տրամադրած փաստաթղթի վավերականության ժամկետն ամենաուշն է լրացել: Եթե ոչ մի նման փաստաթուղթ չի կարող ներկայացվել, 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը վերաբերում է վերջին ելքի անդամ պետությանը:

4. Չխախտելով 7(2) հոդվածը՝ այն բանից հետո, երբ անդամ պետությունը դրական է արձագանքել հետընդունման դիմումին, Հայաստանը տրամադրում է այն անձի վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթեր, ում հետընդունման մասով դրական արձագանք է տրվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։