Անցնել բովանդակությանը
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասով ապացուցման միջոցները

1. 4(1) և 6(1) հոդվածներով սահմանված երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման պայմանների վերաբերյալ ապացույցները մասնավորապես ներկայացվում են սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածում թվարկված ապացուցման միջոցներով. այն չի կարող կատարվել կեղծ փաստաթղթերի միջոցով: Յուրաքանչյուր նման ապացույց փոխադարձաբար ճանաչվում է անդամ պետությունների և Հայաստանի կողմից` առանց հետագա քննության պահանջի:

2. 4(1) և 6(1) հոդվածներով սահմանված երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման պայմանների վերաբերյալ առերևույթ փաստարկները մասնավորապես ներկայացվում են սույն Համաձայնագրի 4-րդ հավելվածում թվարկված ապացուցման միջոցներով. այն չի կարող կատարվել կեղծ փաստաթղթերի միջոցով: Եթե ներկայացված են այդպիսի առերևույթ փաստարկներ, ապա անդամ պետությունները և Հայաստանը համարում են պայմանները հաստատված, եթե նրանք հակառակը չեն ապացուցել:

3. Մուտքի, ներկա գտնվելու կամ բնակության անօրինական բնույթը հաստատվում է համապատասխան անձի ճամփորդական փաստաթղթերի միջոցով, որում անհրաժեշտ վիզան կամ հարցում ներկայացրած պետության տարածքում բնակության անհրաժեշտ թույլտվությունը բացակայում է: Հարցում ներկայացրած պետության կողմից հայտարարությունն այն մասին, որ պարզվել է, որ համապատասխան անձը չունի անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթեր, վիզա կամ բնակության թույլտվություն, նմանապես համարվում է առերևույթ փաստարկ մուտքի, ներկա գտնվելու կամ բնակության անօրինականության փաստի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։