Անցնել բովանդակությանը
ԿԻՐԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեն

1. Պայմանավորվող կողմերը միմյանց տրամադրում են փոխադարձ օգնություն սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հարցում: Այդ նպատակով նրանք ստեղծում են հետընդունման հարցերով համատեղ կոմիտե (այսուհետ` կոմիտե), որը, մասնավորապես ունենալու է հետևյալ խնդիրները.

ա) դիտանցել և փոխանակել սույն Համաձայնագրի կիրառմանն առնչվող տեղեկատվություն՝ բացառությամբ անձնական տվյալների,

բ) լուծել սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանումից կամ կիրառումից բխող խնդիրներ,

գ) որոշում կայացնել այն կիրարկման մեխանիզմների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի միօրինակ կիրառման համար,

դ) իրականացնել տեղեկատվության կանոնավոր փոխանակում կիրարկող արձանագրությունների վերաբերյալ՝ կազմված առանձին անդամ պետությունների և Հայաստանի կողմից սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն,

ե) առաջարկություններ ներկայացնել սույն Համաձայնագրում և դրա հավելվածներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

2. Կոմիտեի որոշումները պարտադիր են Պայմանավորվող կողմերի համար:

3. Կոմիտեն կազմված է Միության և Հայաստանի ներկայացուցիչներից:

4. Կոմիտեի նիստերը տեղի են ունենում ըստ անհրաժեշտության` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի դիմումով:

5. Կոմիտեն ընդունում է իր աշխատակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։