Հոդված 2
Հոդված 2
Հիմնարար սկզբունքները
Անկանոն միգրացիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի շուրջ համագործակցությունն ամրապնդելիս հարցում ստացած պետությունը և հարցում ներկայացրած պետությունը, սույն Համաձայնագիրը դրա գործողության ոլորտի ներքո գտնվող անձանց նկատմամբ կիրառելիս, ապահովում են մարդու իրավունքների և պարտավորությունների ու պարտականությունների նկատմամբ հարգանքը, որ բխում է նրանց նկատմամբ կիրառելի միջազգային փաստաթղթերից, մասնավորապես.
‑1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից
‑«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիայից
‑1966 թվականի դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրից
‑«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին» ՄԱԿ-ի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի կոնվենցիայից
‑«Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի հուլիսի 28-ի կոնվենցիայից և դրա՝ 1967 թվականի հունվարի 31-ի` փախստականների կարգավիճակի վերաբերյալ արձանագրությունից:
Հարցում ստացած պետությունը մասնավորապես ապահովում է, վերը թվարկված միջազգային փաստաթղթերի ներքո ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, իր տարածք հետ ընդունված անձանց իրավունքների պաշտպանությունը:
Հարցում ներկայացրած պետությունը պետք է նախապատվություն տա կամավոր, այլ ոչ թե պարտադրված վերադարձին, եթե պատճառներ չկան հավատալու, որ այն կխոչընդոտի անձի վերադարձին հարցում ստացած պետություն: