Անցնել բովանդակությանը
ԿԻՐԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Կիրարկող արձանագրությունները

1. Չխախտելով սույն Համաձայնագրի ուղղակի կիրառելիությունը` անդամ պետության կամ Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանը և անդամ պետությունը կազմում են կիրարկող արձանագրություն, որը նաև կարգավորում է, ի թիվս այլ հարցերի, հետևյալը՝

ա) իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը,

բ) ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը,

գ) միջոցները և փաստաթղթերը՝ ի հավելումն սույն Համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների,

դ) հետընդունման ձևերը` արագացված ընթացակարգերի ներքո,

ե) հարցազրույցների ընթացակարգը:

2. 1-ին պարբերությունում նշված կիրարկող արձանագրություններն ուժի մեջ են մտնում միայն 19-րդ հոդվածում նշված հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին ծանուցելուց հետո:

3. Հայաստանը համաձայնում է անդամ պետության հետ կազմված կիրարկող արձանագրության ցանկացած դրույթ կիրառել նաև այլ անդամ պետության հետ իր հարաբերություններում` վերջինիս դիմումի հիման վրա: Անդամ պետությունները համաձայնում են կիրառել անդամ պետություններից որևէ մեկի կողմից կազմված կիրարկող արձանագրության ցանկացած դրույթ նաև Հայաստանի հետ իրենց հարաբերություններում՝ վերջինիս դիմումի հիման վրա, եթե այլ անդամ պետությունների նկատմամբ այդպիսի կիրառումը գործնականում հնարավոր է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։