ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22
Հոդված 22
Տարածքային կիրառելիությունը
1. Պահպանելով 2-րդ պարբերության դրույթները՝ սույն Համաձայնագիրը կիրառվում է այն տարածքի նկատմամբ, որի նկատմամբ կիրառելի են «Եվրոպական միության մասին» պայմանագիրը և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագիրը, ինչպես նաև կիրառվում է Հայաստանի տարածքի նկատմամբ:
2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի տարածքի նկատմամբ միայն Եվրոպական միության կողմից՝ Հայաստանին հասցեագրված ծանուցմամբ: Համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի Թագավորության տարածքի նկատմամբ: